News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի սարքաշինության ոլորտում 2012 թ. սկզբին առկա են որոշ դրական տեղաշարժեր: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման` 2012 թ. հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 280 հատ համակարգիչ, 2011 թ. նույն ժամանակահատվածի 212-ի համեմատ: Տարեկան կտրվածքով Հայաստանում արտադրվում է 1800 հատ համակարգիչ, ինչը բավարարում է ներքին շուկայի պահանջարկի մոտ 5%-ը:

Առավել լուրջ աճ կա ավտոմոբիլային մարտկոցների արտադրության ոլորտում: Թեեւ 2011 թ. արդեն իսկ գրանցվել էր մարտկոցների արտադրության 4.5 անգամյա աճ, հունվար-փետրվարին այդ կտրուկ աճը շարունակվել է: 2 ամսում արտադրվել է 4700 մարտկոց` գրեթե կրկնակի ավելի 2011 թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից:

2012 թ. աճ է արձանագրված էլեկտրաշարժիչների, մետաղահատ գործիքների, էլեկտրաեռակցման գործիքների արտադրության մասով: Վերսկսվել է էլեկտրական հաշվիչների արտադրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ