News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Արշակ Բանուչյանն, այսօր` ապրիլի 3-ին, հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներ Սոենկե Ցիշեյի եւ Դանիելա Մալիյանսկա Միտեւսկայի հետ:

ՀԱԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրությունների ընթացքը: Բանուչյանը դիտորդների ուշադրությունն է հրավիրել ՀՀ ընտրողների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվի ուռճացվածության վրա` շեշտելով, որ ՀՀ բնակչությունը նվազում է, սակայն ընտրացուցակներում քաղաքացիների թիվն ավելացել է: Իսկ թիվ 11 ընտրատարածքում, որտեղ ինքն առաջադրվել է որպես թեկնածու, մեկ բնակարանում գրանցվել են տասնյակ, երբեմն` հարյուրավոր գոյություն չունեցող ընտրողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ