News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փոլ ՄքՔարթնիի որդին ցանկանում է հավաքել բիթլների որդիներին Beatles-2 խմբում: Ջեյմս ՄքՔարթնին BBC-ի հետ զրույցում հայտարարել է, թե պատրաստ է անել դա, եւ Շոն Լեննոն ու Ջանի Հարիսոնը նույնպես դեմ չեն:

Փոլ ՄքՔարթնիի միակ որդին 34-ամյա Ջեյմսը 2001-ից մասնակցել է հոր ալբոմների ձայնագրություններին` նվագելով կիթառով կամ հարվածային գործիքների վրա: 2008թ.-ից սկսել է սեփական կատարումները ձայնագրել, իսկ 2009-ից հանդես գալ Light կեղծանվան տակ: Իր Available Light մինի-ալբոմը` բաղկացած 4 երգերից, նա թողարկել է 2010-ին, իսկ մեկ տարի անց հայտնվել է Close At Hand ալբոմը:

Շոն Լեննոնը, ով 36 տարեկան է, վաղ տարիքից մասնակցել է մոր` Յոկո Օնոյի ձայնագրություններին, 2001-ից ինքնուրույն երաժշտական կարիերա է անում:

33-ամյա Ջանի Հարիսոնը անուն հանեց` ավարտելով հոր հետմահու Brainwashed ալբոմը:

Միակը, ով դեռ կասկածներ ունի խմբի վերաբերյալ, Ռինգո Սթարի որդին է` թմբուկահար Զաք Սթարը, սակայն Ջեյմսը հույս ունի նրան էլ համոզել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ