News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրեն «անտեղի» դատապարտելու համար բերանը թել ու ասեղով կարած Հմայակ Հովհանիսյանի առողջական վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանը: «Բերանը կարել էր ձերբակալվելուց առաջ, կալանավորվել է հունվարի 26-ին ու անմիջապես տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ գտնվում է մինչ օրս»,- նշեց Գոռ Ղլեչյանը:

Նա կալանավորվել է թմրամիջոցներ օգտագործելու, սառը զենք պահելու մեղադրանքով ( Քրօրի 235 հոդվածի 4-րդ մասի, 266-րդ 4-րդ մասի եւ 268-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով):

Նշենք, որ ըստ տարածված տեղեկությունների` Հմայակ Հովհաննիսյանը շուրջ 1 շաբաթ հացադուլ է արել, նա հակառետրովիրուսային բուժում է ստանում, բերանի վրա միայն մի փոքր անցք էր թողել` դեղերն ընդունելու համար: Հմայակը վստահեցրել է, որ դանակը վերցրել է կնոջ մոտ հիվանդանոց տանելու եւ միրգ կտրելու համար, իսկ թմրամիջոցներ օգտագործել է՝ հիվանդության անասելի ցավերը մեղմելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ