News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին առընթեր «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին եւ բարձր դասարանների դպրոցականներին` հերթագրվելու դպրոցի 1-ին դասընթացին եւ պեղումների գործաշրջանին: Տեսական պարապմունքների տեւողությունը 3 շաբաթ է` շաբաթական 2 դաս պարբերականությամբ: Տեսական դասընթացին կհետեւեն գործնական պեղումները` թանգարանի հարեւանությամբ կազմակերպված ուսումնական պեղավայրում:

Դասընթացը նախատեսում է տեսական եւ գործնական պարապմունքներ հնագետի մասնագիտության եւ հնագիտական պեղումների  նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ: Դպրոցի նպատակն է աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում եւ գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգությանը պատճառվող վնասների կրճատմանը:

Դիմումներն ընդունվում են մինչեւ 2012թ. ապրիլի 30-ը` նշելով  դիմողի անուն-ազգանունը, ուսումնական հաստատության անվանումը /դպրոց, կրթական համալիր, վարժարան եւ այլն/, մշտական բնակության վայրը եւ հասցեն,  հեռախոսի համարը:  Դիմումի ձեւաչափը տեղադրված է արգելոց-թանգարանի վեբ-կայքում` www.erebuni.am

Տպել
Ամենաշատ