News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ Կիպրոսը ստորագրել են Եվրամիության հարցերով համագործակցության հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երեւանում Կիպրոսի եւ Հայաստանի արտգորնախարարներ Էրատո Կոզակու-Մարկուլիսը եւ Էդվարդ Նալբանդյանը:

Է. Նալբանդյանը հիշեցրեց, որ հուլիսի 1-ից Կիպրոսն ստանձում է Եվրամիության նախագահությունը: Կողմերը կհամագործակցեն այդ ձեւաչափով իրականացվելիք ծրագրերին:

«Կիպրոսի խորհրդարանը առաջիններից էր, որ 1982 թ ճանաչել եւ դատապարտել է Հայոց   ցեղասպանությունը` պահանջելով պատմական արդարություն: Վերջի տարիներին Հայաստանի եւԿիպրոսի համագործակցությունը վերելք է ապրել, ինչը նշանավորվել է նաեւ երկու երկրների ղեկավարների պետական այցելություններով», - նշել է Նալբանդյանը:  Այս անգամ կողմերն ունեցել են ջերմ քննարկում` ինչպես երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիների, այնպես էլ միջազգային հարաբերությունների օրակարգի շուրջ: Առանձնացվել է նաեւ կիպրահայ համայնքի նշանակալի ներդրումը համագործակցության գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ