News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյուղնախարարը ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի անդամ է, նախարարները քաղաքական պաշտոններ են եւ նրանք պարտավոր են քարոզել իրենց կուսակցությունների օգտին: Այս մասին, այսօր` ապրիլի 3-ին, Վանաձոր այցելության ժամանակ հայտարերել է ՕԵԿ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, մեկնաբանելով  լրագրողներից մեկի այն դիտարկումը, որ գյուղնախարար Սերգո Կարապետյանը  Լոռի այցելության ժամանակ հայտարարել էր, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ պետք է կանգնել նախագահի կողքին, իսկ ահա Տավուշի մարզում էլ առաջարկել էր ձայն տալ ՕԵԿ-ին:

Ըստ ՕԵԿ ղեկավարի, սա ՀՀ օրենքի շրջանակներում է. «Գյուղնախարարը եւ իրավունք ունի, եւ պարտավոր է եւ մինչեւ քարոզարշավը նախարարը եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ներկայացնել իր համակրանքը»,-ասաց նա, հավելելով, որ Սերգո Կարապետյանի ասածների մեջ որեւէ արտառոց բան չկա:

Նշենք, որ այսօր` ապրիլի 4-ին Վանաձոր են այցելել ՕԵԿ կուսակցության անդամները ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, ովքեր Վանաձորում ներկայացրել են կուսակցության նախընտրական ծրագիրը, որը մինչ սկսելը նրանք նախ հանդիպել են ու պատասխանել են լրագրողների հարցերին:

Տպել
Ամենաշատ