News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 14
Տեսնել լրահոսը

Թուրքական իշխանությունների հովանավորությամբ այդ երկրում հայերի դեմ շարունակվող թշնամություն եւ ատելություն սերմանող միջոցառումներից հերթականի ժամանակ, որը տեղի է ունեցել Վան նահանգի Արճեշ քաղաքում, զավեշտալի միջադեպ է գրանցվել:

Արճեշի քաղաքապետարանը 2011-ի հոկտեմբերի 23-ի ավերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու փոխարեն ժամանակ է վատնել հակահայկական ներկայացում բեմադրելու վրա: Քաղաքապետարանը Արճեշը «հայերից ազատագրելու» 94-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում քաղաքի կենտրոնում ներկայացում է բեմադրել, որտեղ թուրք «հերոս» զինվորները հողերը «ազատագրում են» հայերից:

Ներկայացման ժամանակ կրակոցից արնաշաղախ գետին է տապալվել հայ զինվորի մարմնավորած Մուրադ Ալփսալազը: Նրան  ծանր վիրավորված տեղափոխել են հիվանդանոց:

Դատախազությունը հետաքննություն է սկսել` պարզելու, թե ինչպես են մարտական փամփուշտները հայտնվել ներկայացման համար նախատեսված զենքերի մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ