News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավոր Ահմեդ Թուրքը մի հեռուստահաղորդման ժամանակ պատմել է, թե Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո Դիարբեքիրի բանտում ինչպիսի կտտանքների է ենթարկվել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` քուրդ պատագամավորը նշել է, թե Դիարբեքիրի բանտում պայմաններն ավելի ծանր են եղել քան նացիստների ճամբարներում:

«Եթե նացիստների ճամբարներում մարդկանց սոված էին պահում կամ սպանում, Դիարբեքիրի բանտում 24 ժամ կտտանքների էին ենթարկում: Բանտապահների մահակների վրա գրված էր. «Այստեղ Ալլահ չկա, մարգարեն էլ արձակուրդ է գնացել»: Բազմաթիվ անգամ եմ Աստծուց խնդրել կյանքս առնել` ազատվելու այդ տանջանքներից»,-պատմել է Ահմեդ Թուրքը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ