News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:

Նախընտրական շրջանում Ձեզ ոստիկանապետ նշանակելն արդեն վկայում էր այս ընտրություններում Ձեր ակտիվ դերակատարման մասին, առավել եւս, որ, մեղմ ասած, ԲՀԿ-ին չեք սիրում...

 Եկեք էրոտիկան թողնենք մի կողմ` ում ենք սիրում, ում չենք սիրում: Եթե սիրելու խնդիր կա, ես սիրում եմ իմ հայրենիքը եւ ուզում եմ իմ երկրում ամեն ինչ լինի ըստ պատշաճի: Ինչ ա նշանակում այս կամ այն կուսակցությանը չսիրել: Ես չգիտեմ մի կուսակցություն, որի ծրագրերը վատն են, բոլորի ծրագրերը լավն են, եւ եթե մեծ հաշվով մենք նայենք բոլորի ծրագրերին, մի քիչ աջ, մի քիչ ձախ, բայց միեւնույն ծրագրերն են, այնպես որ սիրել-չսիրելու խնդիր չկար:

Մի քանի ամիս է` զբաղեցնում եք ոստիկանապետի պաշտոնը, եւ տպավորություն է, որ ոլորտի միակ փոփոխությունը կադրային տեղափոխություններն են: Ըստ Ձեզ, այս ամիսների ընթացքում ի՞նչ առանցքային տեղաշարժեր են եղել համակարգում:

Բոլոր փոփոխությունները դրական եմ ես դիտում, բավական է նայել մեր ամփոփագրերը, եւ դրանով աշխատանքի արդյունքը երեւում է, նախկինում կատարված հանցագործություններ են բացահայտվում: Օրերս մեկ աղմկահարույց սպանություն եւս կբացահայտվի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ