News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չեմ կարծում, որ Իրանի իրադարձություններն ուղղակի ազդեցություն կունենան Լեռնային Ղարաբաղի վրա: Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես կարող է ազդել Հայաստանի եւ Ղարաբաղի վրա Իրանում ռազմական սցենարի իրագործումը:

«Առավել հավանական է, որ այդ իրադարձությունները կազդեն Հայաստանի տնտեսական եւ սոցիալական իրավիճակի վրա: Իրանը Հայաստանի երկու հարեւաններից մեկն է, ում հետ մենք քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերություններ ունենք: Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մենք որեւէ հարաբերություններ չունենք: Մնում են միայն Իրանն ու Վրաստանը: Բնական է, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները շոշափում են նաեւ մեր շահերը»,-ասել է Հայաստանի վարչապետը:

Նա նշել է, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները խոչընդոտում են նրա տնտեսական կապերին Հայաստանի հետ եւ այդ լուրջ սահմանափակումները Հայաստանի շահերից չի բխում: «Դրանք սահմանափակում են մեր տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունները, բարձրացնում աշխարհաքաղաքական ռիսկերը Հայաստանի համար, վնասում ներդրումային գրավչությանը»,-ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Հարցին, թե Հայաստանը պատրաստվո՞ւմ է նրան, որպեսզի ապրի աշխարհից կտրված այն դեպքում, եթե ռմբակոծությունների հետեւանքով Իրանը փակի սահմանները, վարչապետը պատասխանել է, որ այդ առումով Հայաստանն ունի հստակ ազգային հայեցակարգ` հրապարակային փաստաթուղթ, որտեղ նկարագրված են բոլոր հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները:

«Ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, մենք պետք է պատրաստ լինենք տարբեր սցենարների»,-ընդգծել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ