News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:  «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության համակարգող Առնոլդ Ստեփանյանը ասել է, որ տասն օր առաջ Իվանիշվիլին հանդիպել էր ադրբեջանական համայնքի, հիմա էլ` հայ համայնքի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցել են մայրաքաղաք Թբիլիսիից եւ Վրաստանի տարբեր շրջաններից, այդ թվում` Ջավախքից, Աջարիայից, Քվեմո Քարթլիից հայ համայնքի ավելի քան երեք տասնյակ ներկայացուցիչներ, մտավորականներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ։ «Բազմազգ Վրաստան» կազմակերպության համակարգողի փոխանցմամբ, Քվեմո Քարթլիի` դա Շահումյան ավանն է, Բոլնիսի, Մառնեուլի քաղաքները, եւ Ջավախքի ներկայացուցիչներին խոչընդոտել են, առնվազն վեց մարդ չի կարողացել գալ հանդիպմանը։ «Տեղեկատվություն կա, որ պարեկային ոստիկանությունը խոչընդոտել է, չի թողել, որ նրանց մեքենաները Թբիլիսի հասնեն, մի քանիսին իջեցրել են տաքսիներից», - ասել է Ստեփանյանը։ Նրա փոխանցմամբ` հանդիպման հիմնական նպատակն այն էր, որ Բիձինա Իվանիշվիլին ձգտում է ձեռք բերել հայ համայնքի աջակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում, որ անցկացվելու են այս աշնանը` հոկտեմբերի սկզբին։

Հանդիպմանը ներկա հայ համայնքի ներկայացուցիչները համագործակցության հուշագիր են պատրաստել Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքի հետ եւ այն փոխանցել դաշինքին։ «Այսինքն, որ նրանք պաշտպանում են «Վրացական երազանք»-ին», - մանրամասնել է Առնոլդ Ստեփանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ