News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը ձեռնամուխ է եղել հայերի եւ թուրքերի միջեւ  «բարեկամական հարաբերությունների» նոր քարոզչությանը: Թուրքական հյուպատոսության ներկայացուցիչները հայերի են փնտրում եւ խնդրում միանալ նախաձեռնությանը, հաղորդում է «Asbarez» թերթը:

Ըստ թերթի տվյալների` հյուպատոսությունը ցանկանում է ներգրավել հայկական համայնքի կարեւոր առաջնորդներին, ձեռնարկատերերին եւ գործարար մարդկանց, որոնք, ինչպես  նրանք են կարծում, կնպաստեն համագործակցության մթնոլորտի տպավորության ստեղծմանը: 

Նախաձեռնության անցկացման ժամկետները նույնպես կասկած են հարուցում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին թուրքերն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի թաքցնեն իրենց հանցագործությունները` Ամերիկահա համայնքին ներգրավելով «համագործակցության» նախաձեռնության մեջ, գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ