Սա ամենեւին էլ դատարկ կոչ չէ: Քանի որ կենդանու անձնագիրը երաշխիք է այն բանի, որ վերջիններս համեմատաբար նորմալ պայմաններում են խնամվում եւ անասնաբուժական ստուգում են անցնում` հիվանդությունների եւ հակաբիոտիկների առումով: Վերջինը երբեմն ոչ պակաս խնդրահարույց կարող է լինել, քան բրուցելյոզն ու դաբաղը: Հակաբիոտիկներն անցնում են մսին ու կաթին, եւ պարբերաբար օգտագործման դեպքում թե մարդը, թե կենդանին կարող են իմունիտետ ձեռք բերել, եւ հակաբիոտիկները կդադարեն ներգերծել վարակների դեպքում: Իսկ պատճառահետեւանքային շղթան ոչ մի տեղ չի տանում. որտեղի՞ց ես գնել միսը` պասաժից, իսկ այնտեղ ինչպե՞ ս է հայտնվել, որտե՞ղ է անասնաբույժի եզրակացությունը...
Իդեալական առումով յուրաքանչյուր գլուխ անասուն պետք է անձնագիր ունենա` տարած հիվանդությունների եւ կատարված պատվաստումների մասին տվյալներով, որպեսզի «կարմիր ազդանշանը» սպառողի համար ժամանակին նկատելի լինի: Իսկ յուրաքանչյուր կենդունու մորթը պետք է համաձայնեցվի տեղական անսնաբույժի հետ: Ինչը ներկայումս նույնպես չի արվում:
Այս տարվա սկզբին Հայաստանում անցկացվել է հանրապետական գյուղատնտեսական հաշվառում, որի արդյունքները, կենդանիների գլխաքանակի մասով, հրապարակվել են մարտին: Սակայն անասունների անձնագրավորում հնարավոր չի եղել իրականացնել: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյուղնախարարության անասնապահության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը, այդ նպատակի համար անհրաժեշտ է 500 մլն դրամ (մոտ 1,3 մլն դոլար) միանվագ եւ 350 միլիոնական դրամ` տարեկան: Նման միջոցներ նախարարությունը չունի, ուստի նման ծրագրի իրականացման համար պետք է հաշվի առնել դոնոր կազմակերպություններին:
Նրանցից մեկը` FAO-ն, ներկայումս աջակցում է նախարարությանը` բրուցելյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման հարցում:
Հաշվառման եւս մեկ արդյունք. հանրապետությունում ագրոարդյունաբերական կոմպլեքսը դեռեւս չի ձեւավորում գյուղատնտեսական արդյունաբերությունը: Արդյունաբերկան արտադրություններում ողջ խոշոր եւ մանր եղջրավոր անասունների 1%-ից փոքր ավելին է ընդամենը: Խոզերի մասով ցուցանիշը համեմատաբար բարձր է` 14%, ինչը հիմնականում Արզնիի տոհմային տնտեսության շնորհիվ է: Բացի դրանից, հանրապետությունում եւս երկու-երեք համեմատաբար խոշոր տնտեսություններ կան: Սակայն հանրապետական մասշտաբով նրանք պատկերը չեն փոխում:
Հուսադրող նորություն է անասունի գլխաքանակի աճը: Խոշոր եղջարավոր անասունների գլխաքանակը մոտեցել է 600 հազարի, իսկ ոչխարի գլխոքանակը մեկ տարվա ընթացքում ավելացել է 60 հազարով եւ կազմել 561 հազար: Այս երկու ցուցանիշներն էլ գերազանցում են անգամ խորհրդային շրջանի մակարդակը եւ կարող են պայմանավորված լինել մսի եւ կաթի գնողունակությամբ, նշեց Հովհաննիսյանը:
Արամ Գարեգինյան