News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Անկարայի ծանր հանցագործությունների գծով 12-րդ դատարանում, այսօր` ապրիլի 4-ին, տեղի է ունեցել 1980-ի սեպտեմբերի 12-ի հեղաշրջման գործով դատական առաջին նիստը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  դատական նիստին  առողջական խնդիրների պատճառով չեն մասնակցել գործով գլխավոր ամբաստանյալներ, Թուրքիայի նախկին նախագահ Քենան Էվրենը եւ Թուրքիայի օդուժերի նախկին հրամանատար Թահսին Շահինքայան։

Դատարանում Քենան Էվրենի դատապաշտպան Բյուլենթ Հայրի Աջարը հայտարարել է, թե Թուրքիայի ներկա Սահմանադրությամբ դատարանը չի կարող դատել հեղաշրջման հեղինակներին։

Իր հերթին 1980-ի հեղաշրջման հետեւանքով տուժվածների փաստաբանը առարկել է Քենան Էվրենի փաստաբանի հայտարարությանը՝ նշելով, թե դատական գործը չի հակասում ոչ մի միջազգային համաձայնագրի։ «Դատական գործում առկա են մարդկության դեմ կատարած հանցանքներ։ Հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները՝ ամբաստանյալներին պատժելու համար ոչ մի արգելք չկա»,-նշել է փաստաբանը։

Նշենք, որ Թուրքիայում 1980-ի սեպտեմբերի 12-ին իրականացված զինվորական հեղաշրջման գլխավոր դերակատարը հանդիսացել է այն ժամանակվա ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Քենան Էվրենը, ով հեղաշրջումից հետո դարձել էր Թուրքիայի նախագահ։

Քենան Էվրենը ներկայումս 94 տարեկան է։ Նա ավելի վաղ հայտարարել էր, թե ավելի լավ է ինքնասպան լինի, քան դատվի հեղաշրջման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ