News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Թուրքական Sözcü թերթի վերլուծաբան-լրագրող Էմին Չոլաշանն իր հերթական հրապարակման մեջ խիստ քննադատության է ենթարկել Սիրիայի հարցում Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության քաղաքականությունը։

Թուրք վերլուծաբանը պնդում է, որ Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ից եւ Եվրոպայից եկած հրահանգներով են Սիրիային թշնամի պետություն հայտարարել։ «Սիրիայի հետ կային առեւտրական կապեր, այդ երկրի հետ ունենք 900 կմ-ոց սահման։ Սահմանամերձ շրջանների բնակիչները միմյանց հետ ունեն ազգակցական կապեր։ Սիրիայից հատկապես Գազիանթեփ, Քահրամանմարաշ, Քիլիս եւ Հաթայ նահանգներ այցելող բազմաթիվ սիրիացիներ նպաստում էին, որ Թուրքիա գումարներ մտնեն եւ տեղացիները գումար վաստակեն։ Բացի այդ սահմանային առետուր էր իրականացվում։ Թուրքական բեռնատարները Սիրիայում գումարներ էին վաստակում։ Դա այդպես էր մինչեւ Էրդողանն այդ երկիրը հայտարարեց թշնամական։

Էրդողանը Սիրիայի հարցում ԱՄՆ-ից ավելի արագ գործեց։ Սիրիայում ընդդիմադիրներից ով կար, կանչեց Թուրքիա, ժողովներ կազմակերպեց, Ստամբուլի ամենաթանկ հյուրանոցներում պատիվ տվեց։

Սիրիայում սկսվեցին դեպքերը։ Մարդիկ սկսեցին գալ Թուրքիա։ Այս պահին Սիրիայից Թուրքիա է անցել 18 հազար հոգի։ Նրանց մեծ մասը գործազուրկներն ու անճարներն են։ Երբ Վանի երկրաշարժից տուժվածները վրանների մեջ սառում են, Սիրիայից եկածները Հաթայ նահանգում գտնվող ճամբարներում թագավորի պես ապրում են։

Սիրիայի հետ սահմանակից շրջաններում Սիրիայի հետ առեւտուրը զրոյական մակարդակի հասավ։ Ժողովրդի, գործարարների վնասները մեծ են...։  Նախորդ տարի Սիրիա ենք արտահանել 1 մլրդ 700 մլն դոլարի արտադրանք, իսկ ներմուծել ենք՝ 336 մլն-ի։  Բացի այդ, այս պահին թուրք գործարարները Սիրիայում ունեն սառեցված 1 մլրդ 400 մլն դոլար կապիտալ։

Սրանից մեկ տարի առաջ Ասադների եւ Թայիփների ընտանիքները բարեկամություն էին անում, այցելում իրար, լուսանկարվում։ ԱՄՆ-ը Էրդողանին ասաց. «ջնջի դրանց ցուցակից»։ Եւ այդ օրվանից սկսվեց թշնամությունը»,-գրել է Չոլաշանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ