Մոսկվայի մարզը համակարգիչներով եւ ռուսական դասագրքերով է ապահովել Հայաստանի Արմավիրի մարզին:

Ինչպես հաղորդում է Հայաստանում ԱՊՀ հարցերով դաշնային գործակալության ներկայացուցչությունը, ապրիլի 3-ին Մոսկվայի  մարզի կառավարությունը այցելել է Արմավիրի մարզ: Այցի նպատակը նոթբուքերի եւ դասագրքերի հանձնում է եղել Արմավիր քաղաքի Զորավար Անդրանիկի անվան թիվ 5 դպրոցին: Նվերի ընդհանուր գումարը կազմել է 9 միլիոն դրամ (700 հազար ռուբլի):