Թերթը գրում է, որ 2010թ. դեկտեմբերի 31-ին Իջեւան քաղաքին կից Գետահովիտ գյուղում տեղակայված զորամասի հսկիչ-անցագրային կետի մոտ վեճի էին բռնվել նույն զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը եւ իրենց զինվորական ընկերոջը տեսնել ցանկացող մի քանի երիտասարդներ: Հրամանատարը զենքի սպառնալիքով իր աշխատասենյակ բերման էր ենթարկել երիտասարդներին, որտեղ շարունակել էր ոտնձգություններ կատարել, ինքնաձիգով ահաբեկել նրանց: Վերջիններս էլ, աշխատասենյակից փախուստի դիմելով, ցած էին նետվել երկրորդ հարկից:

Դրա հետեւանքով 20-ամյա Տարոն Թաթուլի Ենգիբարյանը ստացել էր գանգուղեղի վնասվածք եւ «կայուն ծանր» վիճակից այդպես էլ դուրս չգալով` մահացել էր Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Ներկայում գնդապետը ձեnբակալված է եւ պատիժը կրում է «Սովետաշեն» քրեակատարողական հիմնարկում:

«Ժողովուրդ»-ը մեկուկես տարի անց փորձեց պարզել, թե ինչու է դատական գործընթացը ձգձգվում, եւ ինչ վիճակում է Ենգիբարյանների ընտանիքը: «Ինձ մոտ էլ է մութ մնում, պատճառաբանում են, թե վկաներին են հարցաքննում: Ասացին, եթե ամսի 17-ին դատ չլինի, ամսի 24-ին հաստատ կլինի,-մեզ հետ հեռախոսազրույցում ասաց մահացած Տարոն Ենգիբարյանի հայրը:-Ամենախիստ պատիժն անգամ չի կարող մեր ցավը մեղմ ել, սակայն մեղավորը պիտի պատժվի»:

Նա նշեց նաեւ, որ պաnբերաբար իրենց է այցելում նշյալ զորամասի ներկայիս հրամանատար Միհրան Մախսուդյանը. «Հարցնում է մեր հալը, առաջարկում իր օգնությունը: Մի անգամ էլ եկավ հաշվապահի հետ, մեզ տվեց գերեզմանի կառուցման համար ՀՀ ՊՆ-ի կողմից փոխանցված 500.000 դրամ գումարը»:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Զոյա Զաքինյանն էլ, դատական գործընթացի ձգձգման հետ կապված, ասաց. «Դատը չի ձգձգվում, բնականոն առաջ է ընթանում: Ամբաստանյալների հարցաքննման փուլում ենք: Հերթական դատական նիստնէլ կկայանա ապրիլի 20-ին»:

Հարկ է նշել, որ ղարաբաղյան պատերազմի մասնակից գնդապետ Սերգեյ Կարապետյանի անցած ուղին ու ապրած կյանքն անբասիր չեն: Այդ մասին է վկայում նաեւ այն, որ Հայաստանի տաnբեր շրջաններում, որտեղ նա ծառայել է, արտաամուսնական կապերից երեխաներ է ունեցել, սակայն հետագայում չի էլ հետաքրքրվել նրանց ճակատագրով: Նման երկու որբուկներ ապրում են Նոյեմբերյան քաղաքում, որոնք մոր մահից հետո հայտնվել են սոցիալապես դժվարին վիճակում, սակայն գնդապետը եnբեք չի հիշել նրանց մասին եւ չի օգնել: Գնդապետի մեկ այլ, չափահաս աղջիկն էլ Նոյեմբերյանի սրճարաններից մեկում բարմեն է աշխատում: Հիշեցնենք նաեւ, որ Սերգեյ Կարապետյանը նախկինում դատապարտվել է քրեական հոդվածով եւ կալանքը կրել Ռուսաստանի Դաշնությունում գտնվող բանտերից մեկում: Վերջինս կալանավայրում նստել է համանուն «օրենքով գողի» «ատմասկով», այսինքն` կալանավորներին շփոթմունքի մեջ է գցել, թե իբn ինքն «օրենքով գող» Սերգեյ Կարապետյանն է: