Քալիֆորնիայի Օրենսդիր ժողովի անդամության թեկնածու Գրեգ Գրիգորյանի թեկնածությունը, որն առաջադրվել է 43-րդ ընտրատարածքում, պաշտպանում է Քալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը, հաղորդում է «Asbarez»-ը:

Ջորջ Դոքմեջյանը նշել է.  «Մեզ թարմ առաջնորդներ են հարկավոր, որպեսզի նահանգը առաջ տանենք եւ հաղթահարենք կուսակցական արգելքները»:

Փրայմերիզը տեղի կունենա այս տարվա հունիսի 6-ին, ընտրությունը` նոյեմբերի 5-ին:

Ինչ վերաբերում է 46-րդ  ընտրատարածքում առաջադրված Ադրինա Նազարյանին,  «Goodwin Simon Strategic Research»-ի հարցումները ցույց են տվել, որ նա բոլոր հնարավորություններն ունի հունիսի ընտրություներում հաղթելու. նա մնացած դեմոկրատական թեկնածուներից առաջ է:

Ըստ  «Asbarez»-ի, Նազարյանին պաշտպանում է նաեւ քաղխորհրդի անդամ Փոլ Գրեգորյանը, շրջանի աշխատանքի, Լոս Անջելեսի հրշեջների, ոստիկանությա  ֆեդերացիաները, Առեւտրի եւ արդյունաբերության ասոցիացիաները եւ շատ ուրիշներ:
Նախնական ընտրությունները կանցկացվեն հունիսի 5-ին: