Ռուսաստանը առաջին հարվածային անօդաչու  թռչող սարքը կփորձարկի 2014 թվականին: Այդ մասին հայտնել է պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Սուխարուկովը Եկատերինբուրգում Ուրալյան տուրբինային գործարան կատարած այցի ժամանակ:   

Նա հայտնել է, որ հարվածային անօդաչու թռչող սարքի փորձնական օրինակը պատրաստ կլինի 2014 թվականին, եւ այն ժամանակ էլ կսկսվեն պետական փորձարկումները:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանական ուժերի գլխավոր գրասենյակի ղեկավար Նիկոլայ Մակարովը հայտարարել էր, որ փորձարկումները կսկսվեն 2012 թվականի վերջին, հայտնում է  polit.ru-ն:

2010 թվականի հունվարին հաղորդվել էր, որ «Տուպոլեւ» ընկերությունն զբաղվում է  միջին հեռավորության անօդաչու թռչող սարքերի  ստեղծմամբ, որի հիմքում գլխավորապես ընկել է հետախուզահարվածային համալիրը`  Տու-300 սարքով: Այդ նախագծի տեխնիկական մանրամասները չեն  հաստատվել:  Բացի դրանից, 2007 թվականին «Միգ»-ը  եւ «Կլիմով»-ը ներկայացրել էին  «Սկատ» հարվածային անօդաչու սարքը` նվազ նկատելիության տեխնոլոգիայով: