Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան հայտարարել է, որ Իսրայելը, հավանաբար, ավելի շատ տեղեկություններ ունի Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման մասին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարը` մեկնաբանելով Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ղեկավար Բենի Հանցայի վերջերս արված հայտարարությունն` Իրանում միջուկային զենքի հայտնվելու հնարավորության վերաբերյալ:

Ինչպես հայտնում է  NEWSru.co.il-ը, Պանետան հույս է հայտնել, որ իսրայելական գեներալը տվյալ հարցում ԱՄՆ-ից քաջատեղյակ է: 

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Վաշինգթոնը տեղեկություն չունի իրանական ղեկավարության որեւէ որոշման մասին, ինչպես միջուկային զենքի ստեղծման, այնպես էլ  նման ծրագրերից հրաժարվելու մասին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գեներալ-լեյտենանտ Բենի Հանցան պատմել էր, որ Իրանի ղեկավարները ռացիոնալ մարդիկ են, եւ դեռեւս չեն հրահանգել միջուկային զենքի ստեղծման մասին` թեեւ համապատասխան բնագավառներում տեխնոլոգիական գործընթացներին:

Ըստ նրա`  ատոմային ռումբ ունենալու որոշումը ճակատագրական կդառնա այաթոլլահի վարչակարգի համար եւ Իսլամական հանրապետությունը կտանի կործանման, եւ Թեհրանում դա հասկանում են:

Միաժամանակ Բենի Հանցան հայտարարել է, որ Իսրայելը ցանկացած պահի պատրաստ է հարձակվել իրանական միջուկային օբյեկտների վրա: