Ադրբեջանական կողմը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետ շփման գծում ակտիվորեն խախտել հրադադարը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ԼՂՀ պաշտպանության նախարարության  մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի  ստորաբաժանումները հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանմանը, այնուամենայնիվ, երբեմն ստիպված են լինում հակահարված հասցնել` հակառակորդի կողմից կրակոցները կասեցնելու համար:

Մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը Աղդամի ուղղությամբ երեկ 24-ամյա լեյտենանտ Վագիֆ Աբդուլաեւի մահվան մասին`Սենոր Հասրաթյանը չբացառեց, որ դա կարող է հրադադարի կարգի Ադրբեջանի նախաձեռնած   խախտման արդյունք լինել: