Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում սկսվել է Ամեդի (Դիարբեքիրի հին անվանումը) թատերական փառատոնը, որը տեւելու է մինչեւ մայիսի 6-ը։

Թուրքական ETHA գործակալության փոխանցմամբ՝ փառատոնի առաջին օրը հանդիսատեսները մեծ հետաքրքրությամբ հետեւել են Ստամբուլի Միջագետքի մշակույթային կենտրոնին կից «Միջագետք» պարային խմբի կողմից ներկայացված «Ցեղասպանություն» անունը կրող պարային բեմադրությանը։

Պարային բեմադրության ժամանակ ներկայացվել են օրինակներ տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած ցեղասպանություններից։ Ներկայացման վերջին հատվածում 2011-ի դեկտեմբերի 28-ին թուրք-իրաքյան սահմանին թուրքական ռազմական օդանավերի կողմից կոտորված 34 քրդերի մասին պատմող դրվագ է ներկայացվել։

Փառատոնի բացմանը մասնակցել եւ ելույթ է հանդես եկել Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը։