Կյանքի 79-րդ տարում ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում վախճանվել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Աշոտ Մելքոնյանը:

Աշոտ Մելքոնյանը ծնվել է 1930թ. մարտի 1-ին՝ Դոնի Ռոստովում: 1935թ. ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։

Անվանի նկարիչն ուսանել է Փ.Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, ապա ավարտել է Գեղարվեստի պետական ինստիտուտը:

Աշոտ Մելքոնյանը 1957թ.-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ էր, 1977թ. նրան շնորհվել էր Հայաստանի վաստակավոր նկարչի կոչում:

Անվանի նկարիչը 1997թ-ից ապրում և ստեղծագործում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում: