Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունները աչքի են ընկել բազմաթիվ զավեշտալի իրադարձություններով:

Մասնավորապես, համացանցում տարածվել են քվեաթերթիկների նկարներ, որոնց վրա այլ անձանց անուններ են: Ըստ տարածված նկարների «առաջատարը» Չակ Նորիսն է, իսկ երկրորդ տեղում` «Եկածիրինը»: Առաջինը հոլիվուդյան ֆիլմերի հայտնի հերոսն է, ում անունը կատակով շրջանառվում է Facebook ցանցում հարցումների  գրեթե բոլոր հարցումներում: Իսկ «Եկածիրինը» Vitamin club-ի հայտնի պերսոնաժն է` խելքով առանձնապես չփայլող մոդել:

Ի դեպ, մի քվեաթերթիկի վրա էլ ընտրողներից մեկը հավանաբար գրել է իր ընկերուհու անունը եւ նշումն արել ավելացված վանդակում:

Նշենք, որ քվեաթերթիկներում բացակայում էր «Բոլորին դեմ եմ» տողը, եւ ընտրողներն այսկերպ իրենց ընտրությունն են կատարել: