«Շանթ» հեռուստատեսության ներկայացրած առաջին ոչ պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանի հանրապետական կուսակցությունը հաղթել է մի շարք մարզերի 66 ընտրատեղամասերում: Ընդամենը հաշվարկվել է 20 հազար 80 ընտրողների ձայները:

Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

ՀՀԿ - 61,8 տոկոս (12415)

ԲՀԿ- 21,3 տոկոս (4273)

ՀՅԴ- 5,5 տոկոս (1101)

«Օրինաց երկիր»- 4,9 տոկոս (985)

Հայ ազգային կոնգրես- 2,7 տոկոս (549)

«Ժառանգություն» - 2,6 տոկոս (512)

ՀԿԿ – 0,8 տոկոս (155)

ՀԴԿ- 0,3 տոկոս (55)

«Միավորված հայեր»- 0,1 տոկոս (26)

Այս թվերը ներառում են մոտ 1,4 տոկոս ընտրողների քվեները: