Գործող աշխարհաքաղաքական իրողությունների դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի հակահայկական հռետորության եւ այդ հարթակը ԼՂ հարցում իր դիրքորոշումը բարձրաձայնելու համար օգտագործելու արդյունավետությունը ցածր է լինելու, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ցանկություն չունեն փոխել ստատոս քվոն: Analitika.at.ua-ին տված հարցարզույցում նման տեսակետ հայտնեց ուկրաինացի փորձագետ, «Պոլիտիկա» վերլուծական կենտրոնի միջազգային նախագծերի համակարգող, փորձագետ Օլեգ Սմիրնովը:

«Մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իլհամ Ալիեւի ելույթը, կարելի է նշել Ադրբեջանի նախագահի իրավունքը` օգտագործել բոլոր տեսակի հարթակները ԼՂ հարցում իր դիրքորոշումն արտահայտելու համար: Ավելին` վստահ եմ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում Ադրբեջանի մայիսյան նախագահության լեյտմոտիվը կլինի հակահայկական հռետորությունը, սակայն պետք է նշել, որ Գործող աշխարհաքաղաքական իրողությունների դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պաշտոնական Բաքվի նման գործողությունների արդյունավետությունը ցածր է լինելու, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ցանկություն չունեն փոխել գոյություն ունեցող ստատուս քվոն եւ ապակայունացնել իրավիճակն առանց այդ էլ անհանգիստ տարածաշրջանում»,-նշել է փորձագետը: