Մայիսի 10-ին ժամը  20-ի սահմաններում Հայաստանի ԱԻՆ-ը հաղորդում է ստացել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում գյուրզա է հայտնաբերվել: Կանչով մեկնած  փրկարարները հետախուզել են տարածքը, բայց այլ օձեր չեն գտել: Բռնված թունավոր սողունին տեղափոխել են Երեւանի կենդանաբանական այգի:

Գյուրզան տարածված է Հարավային Կովկասի երկրներում,  Հյուսիսային Աֆրիկայում եւ Հարավարեւմտյան Ասիայում: Գյուրզայի խայթոցը կարող է մահացու լինել մարդու եւ կենդանիների համար: