Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարի փոխարժեքը շարունակում է բարձրանալ: Թեեւ այսօր` մայիսի 21-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում արտարժույթի առուվաճառքի գործարք չի կայացել, սակայն բանկերը պահանջարկ են ներկայացրել նույնիսկ 1դոլար/401.5 դրամ փոխարժեքով: Սակայն առաջարկի նվազագույն փոխարժեքը կազմել է 402 դրամ:

Կանխիկ արտարժույթի շուկայում արդեն իսկ ի հայտ են եկել բանկեր, որոնք դոլարի առքի փոխարժեք են սահմանել 401 դրամը: Դոլար կարելի է ձեռք բերել նվազագույնը 403 դրամով: