Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մայիսի 22-24-ին կմասնակցի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող Եվրասիական զարգացման բանկի, ԱՊՀ երկրների ֆինանսների նախարարների մշտապես գործող խորհրդակցության հերթական նիստերին, ինչպես նաեւ Աստանայի տնտեսական հինգերորդ համաժողովին, որն այս տարի նվիրված է գլոբալ փոխակերպումների համատեքստում համաշխարհային տնտեսության մարտահրավերներին և հեռանկարներին:

Մայիսի 22-ին կայանալիք Եվրասիական զարգացման բանկի նիստի ընթացքում կքննարկվեն բանկի գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տնտեսական համագործակցության ոլորտի այլ խնդիրներ:

Հաջորդ օրը կայանալիք մշտապես գործող խորհրդակցության թվով վեցերորդ նիստի առանցքում ԱՊՀ անդամ-երկրների ֆինանսների նախարարները կքննարկեն երկրների ֆինանսատնտեսական ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև ֆինանսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: