Ոստիկանը, ով կասկածվում է Պյատիգորսկում հայուհուն մահացու ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ազատ է արձակվել:

50-ամյա Կարինե Գալոյանը մահացել է մայիսի 23-ի առավոտյան: Նրան վրաերթի ենթարկած մեքենան, որը պատկանում է Պյատիգորսկի ՆԳ վարչության բաժիններից մեկի քննիչ Վալերի Կոպչուկին, բարձր արագությամբ սլացել է ճանապարհով ու հարվածել կնոջը, հաղորդում է Life News-ը:

Ոստիկանն ազատ է արձակվել, քանի որ քննիչները չեն կարողանում ապացուցել, որ հենց նա է գտնվել մեքենայի ղեկին: Ինքը` կասկածյալը պնդում է, թե տեղյակ չէ, թե ով է եղել մեքենայի ղեկին վթարի ժամանակ: