Նաուրուի հանրապետությունը (կղզի-պետություն Խաղաղ օվկիանոսի արեւմտյան հատվածում) ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը։ Այդ մասին Վրաստանի իրավապաշտպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է այդ երկրի նախագահ Էդուարդ Կոկոյտին։ Նրա խոսքով, Հարավային Օսիայի եւ Նաուրուի հանրապետության միջեւ համապատասխան պայմանգիրը ստորագրվել է դեկտեմբերի 16-ին։

Ինչպես հայտնում է REGNUM գործակալությունը, նա ընդգծել է, որ մոտ ապագայում Հարավային Օսիայի անկախությունը կճանաչեն եւս 10 պետություններ։

Նաուրուի հանրապետությունը Հարավային Օսիայի անկախությունը ճանաչած չորրորդ երկիրն է։ Ավելի վաղ դա արել էին Ռուսաստանը, Նիկարագուան եւ Վենեսուելան։