Թերթի  տեղեկություններով` Կոնգրեսում դեռ չեն քննարկել այն հարցը, թե արդյոք վերջնականապես ընդունում են Երեւանի ավագանու մանդատները եւ մասնակցում ե ավագանու նիստերին, թե ոչ: Բանն այն է, որ ԱԺ ընտրություններից հետո Կոնգրեսը այսուհետ կարող է մասնակցել ավագանու նիստերին: Սակայն, երբ Կոնգրեսի ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած անձինք հրաժարվեցին ավագանու անդամի մանդատներից, այդ մանդատները անցան «Հանրապետություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչներին: Եւ այժմ, հետաքրքիր է, թե արդյոք այդ անձինք կվերցնեն Կոնգրեսի կողմից ստացված մանդատները, ինչը, ի դեպ,  անպարկեշտություն կարող է ընկալվել:

«Հնարավոր է, որ «Հանրապետություն» կուսակցությունն, այնուամենայնիվ, հրաժարվի այդ մանդատներից, ինչը «Ազատ դեմոկրատների» պարագայում դեռեւս քիչ հավանական է: Սակայն,  ամեն դեպքում, անկախ այն հանգամանքից, թե կվերցնեն «Հանրապետության» եւ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները մանդատները, թե ոչ, Կոնգրեսը թերեւս պետք է վերցնի մնացած մանդատները: Այժմ սպասենք Կոնգրեսի քննարկումներին, եւ տեսնենք` կվերցնեն մանդատներն ու կմասնակցեն ավագանու նիստերին, թե ոչ»,- գրել է «ՉԻ»-ն: