Ստամբուլի դպրոցականներին մուլտիմեդիա դասագրքեր են բաժանել, որտեղ Թուրքիայի քարտեզի մեջ են հայտնվել ամբողջ Հայաստանը, Իրաքի, Բուլղարիայի, հունական Կիպրոսի եւ Վրաստանի որոշ տարածքներ: Այդ մասին հայտնել է Milliyet թերթը:
Խտասկավառակը, որը պարունակում է այդ քարտեզը, պատրաստվել է ազգային կրթական ծրագրի շրջանակներում, որ սկսել է կրթության նախարարությունը:
Կրթության նախարարությունում եւ Ստամբուլի կրթության բաժնում հայտարարել են, թե «ապշած են կատարվածից»: Նրանք նաեւ ներողություն են խնդրել կատարվածի համար եւ հայտարարել, թե չգիտեն` որտեղից է այն: Ողջ պատասխանատվությունը պաշտոնյաները բարդել են Ստամբուլի կրթության բաժնի նախկին ղեկավար Աթա Օզերի վրա:
Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե ուսումնասիրում է տեղեկատվությունը: