Արագածոտնի մարզում գրանցվել է օձի խայթոցի դեպք։ Հունիսի 5֊ին՝ ժամը 00.33֊ին Արագածոտնի մարզի Աշտարակի բժկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 23։15֊-ին օձի խայթոցից թունավորումով հիվանդանոց է տեղափոխվել Շամիրամ գյուղի բնակիչ՝ 1982թ. ծնված Զինա Օզմանյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունում, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: