Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը կայուն է մնում վերջին ամիսների ընթացքում: Այդ մասին ասվում է բրիտանական Economist Intelligence Unit գիտահետազոտական կենտրոնի զեկույցում:

Վերլուծաբաններն ակնկալում են, որ Սարգսյանը կպաշտոնավարի մինչեւ 2013 թ. նախագահական ընտրությունները:

«Դժվար կլինի Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման փորձ կատարելը, քանի որ վերջին ժամանակներս Թուրքիայի կարեւորագույն համախոհ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթաց ձեռք չի բերվել»,- կարծում են փորձագետները:

Ինչ վերաբերում է տնտեսական ցուցանիշներին, կենտրոնի վերլուծաբանների գնահատմամբ` ՀՆԱ-ի իրական աճը 2011 թվականի  4,7%-ից 2012 թվականին կընկնի մինչեւ 3,6%` «արտաքին միջավայրի վատացման պատճառով»: