ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն, այսօր` հունիսի 8-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հյուընկալել է «Միջազգային ռազմական կրթություն եւ վարժանք» (ՄՌԿՎ) ծրագրի  154 շրջանավարտներին:  2002 թվականից  ի վեր ավելի քան 150 շրջանավարտներ հաճախել են ԱՄՆ տարբեր ռազմական ուսումնական հաստատություններ`հիմնականում կենտրոնանալով այնպիսի ոլորտների ուսումնասիրության վրա, ինչպիսիք են պաշտպանական բարեփոխումները, իրավական կրթությունը, թիկունքի ապահովումը, կառավարումը, նաեւ կապիտանների եւ մայորների համար նախատեսված դասընթացները: Այս միջոցառմանը մասնակցելու էին ելեկ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ պաշտպանության նախարարության 170 զինվորական սպաներ եւ քաղաքացիական աշխատակիցներ: 

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակի կողմից:  2002 թվականից ի վեր ՄՌԿՎ ծրագրին հատկացվել է $ 5.8 մլն ԱՄՆ դոլար: ՄՌԿՎ շրջանավարտները հաճախ ստանձնում են ավելի բարձր պաշտոնների՝  որպես ՀՀ ռազմական կցորդներ ՆԱՏՕ-ում, ԱՄՆ-ում, Վրաստանում եւ այլ զինվորական հրամանատարություններում: