Հայաստանի տարածքում, հունիսի 13-ին եւ 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Հունիսի 14-16-ը առանձին շրջաններում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին հարավ-արեւմտյան 2-7մ/վրկ:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 14-15-ը կբարձրանա 2-4 աստիճանով:

Երեւանում, հունիսի 13-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, այնուհետեւ   առավելապես առանց տեղումների եղանակ: