Ղուկասավան գյուղի վերջնամասում, հունիսի 12-ի երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում, BMW-520 մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: