Երեւան-Աշտարակ ճանապարհի 6-րդ կմ-ին, հունիսի 12-ին, ժամը 06.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել գովազդային վահանակի սյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: