Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, հունիսի 12-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ավտոկայանի մոտակայքից բերման են ենթարկել նախկինում դատված, 40-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտ խուզարկությամբ գուլպայի միջից հայտնաբերվել է կանեփանման սուր հոտ ունեցող կանաչավուն մանրացված զանգված:

Ըստ նրա հայտարարության՝ հիշյալ զանգվածը պատրաստել է իր օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: