Այս հանգստյան օրերին Գլենդելի հարսանյաց սրահներից մեկում ծեծկռտուք է տեղի ունեցել, որին մասնակցած տղամարդու նկատմամբ, ով ենթադրաբար, փորձել է հրել Գլենդելի ոստիկանության երկու սպաների, կարող են ծեծի եւ վանդալիզմի մեղադրանքներ առաջադրել:

Ինչպես հաղորդում է «Glendale News-Press»-ը, 36-ամյա Կարպիս Թերմենձյանը Վան-Նայսից ձերբակալվել է շաբաթ օրը, երբ ոստիկանությունը ժամանել է ծեծկռտուքի վայր: Կռվին մոտ 100 մարդ է մասնակցել: Ոստիկանությունը ահազանգեր է ստացել բազմաթիվ վկաներից:

Թերմենձյանը ձերբակալվել է վանդալիզմի եւ հարվածներ հասցնելու կասկածանքով, նա նաեւ թքել էր ոստիկաններից մեկի վրա եւ հրել եւս երկուսին, նաեւ ոտքով հարվածել է պարեկային մեքենայի ետեւի ապակուն:

Վան-Նայսի 22-ամյա բնակիչ Սպարտակ Կարապետյանը ձերբակալվել է հրապարակյին հարբեցողության համար եւ հաջորդ օրն ազատ էր արձակվել:

Ականատեսները հայտնել են, որ եւս մի քանիսին տեսել են դանակներով:

Ենթադրաբար ծեծկռտուքը հարսանիքի սրահում սկսել է Կարապետյանը, սակայն ծեծկռտուքի հանգամանքները դեռ հստակ չեն, քանի որ երեկույթի մասնակիցները հրաժարվել են ոստիկանությանը պատմել միջադեպի մասին: Մի քանիսն էլ հրաժարվել են բժշկական օգնությունից եւ չեն ցանկացել մեղադրանքներ առաջադրել:

27-ամյա տղամարդը, ում վերնաշապիկի վրա բծեր են եղել, հայտնել է, ոստիկանությանը, որ հարվածել են իր շրթունքին եւ աթոռով խփել գլխին: Մեկ ուրիշի դեմքն էր արյունոտ է եղել:

Թերմենձյանը կիրակի օրն ազատ է արձակվել գրավի դիմաց: