Հունիսի 12-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Ակունք գյուղից բերման են ենթարկել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 51-ամյա Վաչագան Սահակյանին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա մայիսի 1-ից ՌԴ ՆԳՆ Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության եւ գողության մեղադրանքով: