Ստամբուլի Սարըյերի շրջանում գտնվող ոստիկանատունը հունիսի 12-ի երեկոյան 2 հոգու կողմից հարձակման է ենթարկվել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ անհայտ հարձակվողները ձեռքի նռնակ են նետել ոստիկանատան վրա եւ ավտոմատ հրազենից կրակահերթ են բացել։

Ոստիկանները պատասխան կրակ են բացել, որի հետեւանքով հարձակվողներից մեկը ծանր վիրավորվել եւ հիվանդանոցում մահացել։ Մյուս հարձակվողը կարողացել է փախչել դեպքի վայրից։

Ոստիկաններին հաջողվել է խուսափել կորուստներից։