Թուրքիայի 16 նահանգներում, այսօր` հունիսի 13-ի առավոտյան, սկսվել են մեծամասշտաբ գործողություններ նախորդ տարի Իզմիրում սկսված զինվորականների լրտեսության գործի  շրջանակներում։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ գործողությունների ժամանակ սկսվել են խուզարկություններ իրականացնել 20 հասցեներում՝ զորամասերում, ժանդարմերիայի հրամանատարություններում եւ զինվորականների բնակարաններում։ Ոստիկանության ձեռքին կա 51 հոգու նկատմամբ ձերբակալման որոշում։