«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը դադարեցրել է աշխատանքները: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը` հղում անելով «Ազատություն» ռադիոկայանին:

«Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը ռադիոկայանի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այս տեղեկությունները: Նա միայն նշել է, որ գործարանը շարունակելու է աշխատանքը, եւ որեւէ աշխատող գործազուրկ չի մնա: «Քաղաքական ենթատեքստ պետք չէ այստեղ փնտրել»,- հավելել է խոսնակը: Հիշեցնենք, որ «Արարատցեմենտ» գործարանը 2003-ից պատկանում է Գագիկ Ծառուկյանի սեփականություն հանդիսացող «Մուլտի գրուպ» ընկերությանը»,-  գրում է «168 ժամը»: