Աշխարհով մեկ ցրված հայերը ամենաձեռներեց խավն են բոլոր այն երկրներում, որտեղ նրանք հաստատվել են, այդ թվում` ԱՄՆ-ում: Այդ մասին, այսօր` հունիսի 14-ին, հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ելույթ ունենալով «Մրցակցություն, սահմանափակումներ եւ լուծումներ» թեմայով համաժողովի ժամանակ: Համաժողովը կազմակերպել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եւ Ամերիկայի առեւտրի պալատը Երեւանում:

Դեսպանի խոսքով` ոչ մի մշակութային խոչընդոտ չկա, որ հայերը բիզնես ոլորտում նաեւ Հայաստանում հաջողության հասնեն:

Նա տեղեկացրեց, որ երկխոսության մեջ են կառավարության եւ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ` մրցակցային խնդիրների վերհանման եւ տեխնիկակա աջակցության տրամադրման առումով: «ՏՄՊՊՀ-ն մեր կարեւոր գործընկերն է, ուրախ եմ, որ կարող ենք աջակցել Հանձնաժողովին»,- ասաց ԱՄՆ դեսպանը: