Արեւելյան Եվրոպայի համար եվրոպական զարգացման եւ ներդրման հիմնադրամը (EDIFEE) 470 միլիոն եվրո կհատկացնի Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի բնապահպանական եւ էներգետիկական հատվածում ներդրում կատարելու համար:

Որոշումը հաստատվել է  նախորդ շաբաթ: Միջոցները կհատկացվեն 36 ամսվա ընթացքում, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:

Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում իր ներդրումների համար հիմնադրամը կողմնորոշվում է ենթակառույցների նախագծերում, ինչպես նաեւ էներգիայի ոլորտում:

«Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի համար ներդրումներ հատկացնելն իրականացվել էր այդ երկրների կարիքների մանրամասն վերլուծությունից հետո»: Այդ ներդրումները լավագույն ենթակառույց կստեղծեն եւ այդ երկրների մեծամասնության համար ծառայություններ` հենց Հիմնադրամի համար ներդրումային ռիսկին զուգահեռ», - ասվում է ներդրողների հուշագրում: