«Գործարար Facebook» անվանվող Yammer սոցցանցի սեփականատերերը համաձայնել են 1 միլիարդից ավելի գնով իրենց սոցիալական ցանցը վաճառել  Microsoft ընկերությանը, հաղորդում է Wall Street Journal-ը`հղում անելով գործարքին մոտ կանգնած աղբյուրին: Առայժմ չի հաղորդվում, թե հատկապես երբ կավարտվի գործարքը:

Yammer սոցիալական կայքը միավորում է շուրջ 4 միլիոն օգտվողների:  Facebook-ին նրան մոտեցնում է այն, որ երկուսի առաջին խոշոր ներդրողն էլ եղել է  PayPal-ի հիմնադիր Փիթեր Թիլը: Նա եւ այլ ներդրողներ վերջին 4 տարվա ընթացքում Yammer ցանցի զարգացման համար ներդրել էին շուրջ 142 միլիոն դոլար: Yammer-ի տնօրենների խորհրդից մեկը  Facebook-ի նախագահ Շոն Փարքերն է, գրում է rbc-ն: 

Սակայն ի տարբերություն Facebook-ի, Yammer-ը ցանց է  «ոչ բոլորի համար»: Այնտեղ կարող են գրանցվել միայն այնտեղ արդեն եղած ընկերությունների աշխատակիցները, որոնցից յուրաքանչյուրն այդպիսով հնարավորություն է ստանում Yammer ցանցում ծավալել սեփական ներկորպորատիվ սոցիալական ցանցը «յուրայինների համար»:

Ներկայումս ցանցին միացված են ավելի քան 200 հազար ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից: