Ռոբ Քարդաշյանը շատ ավելի խիստ է վերաբերում իր քույրերի արտաքին տեսքին, քան մեծամասնությունը: Այս մասին գրում է YAHOO! TV կայքը:

Երբ նրան հարցրել են, թե իրենք նույնքան հաջողակ կլինեի՞ն, եթե այդքան գեղեցիկ չլինեին, Ռոբն այնպիսի պատասխան է տվել, որն անակնկալի է բերել քույրերին. «Նրանք նիհար կանայք չեն, նրանք այստեղ մոդելներ չեն: Ես պարզապես նրանց ասում եմ, որ դուք հրաշալի օրինակ եք երիտասարդ աղջիկների համար»:

Քլոե Քարդաշյանը նշել է, որ իրենց ընտանիքը գուցե այսքան հաջողակ չլիներ, եթե իրենց արտաքին տեսքն այլ լիներ: «Պետք է ունենալ այդ ռումբը` Քիմին, ուրախության այդ փոքրիկ քարերը` Քորթնիին եւ այդ համեղ պատառը` Ռոբին»,-ասել է նա:

Քիմն իր հերթին հայտարարել է, որ շքեղ կազմվածքն ու հայկական ժառանգությունը նույնպես օգնել են իրենց ընտանիքին հայտնի դառնալու ճանապարհին:

«Ես չեմ կարծում, որ դա տեղի կունենար, եթե մենք բոլորի պես լինեինք նիհար, գեղեցիկ մոդելներ: Կարծում եմ, որ դա կապ ունի շքեղ կազմվածքի ու մուգ մազերի հետ»,-ասել է Քիմը: